Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է 8 մեդալ
ՍպորտՆորվեգիայի Համար քաղաքում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է 8 մեդալ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի ֆեյսբության էջից։
«Եվրոպայի առաջնություն 2022թ.
Գերազանց արդյունք ցույց տվեց 2021 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցած, օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի՝ Էլմիրա Կարապետյանը /անձնական մարզիչ՝ Արմեն Ավագյան/, ով խոցելով 573 միավոր, ընդհամենը 1 միավոր չբավարարեցնելով եզրափակիչ փուլին գրավեց 9-րդ հորիզոնականը: Հաջորդ օրը Էլմիրա Կարապետյանն օդամղիչ ատրճանակ, 10մ, 30+30 կրարոց թիմային միքս վարժությունում /1 տղա+1 աղջիկ/, խոցել է 290 միավոր՝ կրկին ցույց տալով գերազանց արդյունք»,–ասված է գրառման մեջ: