Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից


«Ես վերադարձել եմ Հայ առաքելական եկեղեցի և այլևս չեմ ուզում լինել էրոտիկ». Շպրոտը՝ արտաքին փոփոխությունների, հավատքի ու ֆինանսական կորուստների մասին

Life

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Շպրոտն այս օրերին Հայաստանում է։ Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է հայրենիք այցի, այս շրջանի զբաղվածության, արտաքին փոփոխությունների, ԼԳԲՏ համայնքի հետ վեճի և անձնական կյանքի մասին:

Անիի խոսքով՝ անընդհատ ցանկություն ունի վերադառնալ հայրենիք, քանի որ կարոտը ճնշում է իրեն: «Կարոտն անասելի է, միայն մայրիկիս չէ, որ կարոտում եմ՝ գնալով սաստկանում է նաև հայրենիքի կարոտը: Ուզում եմ վերադառնալ, բայց այստեղ ես ինձ այնքան ապահով չեմ զգում, որքան ԱՄՆ-ում։ Ինձ մեղավոր եմ զգում մայրիկիս առաջ, որ հեռու եմ իրենից։ Ինչքան էլ ֆինանսապես օգնեմ, դա չի փոխարինի ֆիզիկական ներկայությանս: Յուրաքանչյուր զավակ պետք է լինի իր ծնողի կողքին, երբ նա ծերանում է»,- ասաց նա ու հավելեց, որ այս անգամ Հայաստանում նաև աշխատանքային այցով է։

«Ինձ միշտ կարոտն է բերում Հայաստան, բայց այս անգամ այցս կարողացա համատեղել աշխատանքի հետ, քանի որ պետք է տեսահոլովակ նկարեի: Վաղուց էի գնել տոմսերը, սակայն Ուկրաինայում պատերազմի պատճառով փոխեցի ավիաընկերությունը, որպեսզի կարողանա գալ, արդյունքում ունեցա գումարային կորուստ: ՌԴ-ում համերգներ ունեի, դրանք ևս չեղարկվեցին ու նախատեսվածից շուտ եկա Հայաստան,- ասաց նա և հավելեց, որ Ամանորի գիշերը երգ է գրել Երևանի մասին, այժմ զբաղվում է տեսահոլովակի նկարահանմամբ: -Ամանորի գիշերը միայնակ էի կատվիս հետ, շնորհավորեցի մայրիկիս, հետո նստեցի ու գրեցի Երևանիս մասին «Պուլպուլակ»» երգը: Միշտ ցանկացել եմ նման երգ գրել, ուզում էի պատվիրել նման մի բան, փաստորեն, ինքս գրեցի և՛ երաժշտությունը, և՛ բառերը: Անկեղծ հոգնել էի ռաբիս երաժշտությունից, որակյալ մի բան էի ուզում: Հույս ունեմ՝ ստացվել է տալ այդ որակը և հանդիատեսը կհավանի այս աշխատանքը»:

Ըս երգչուհու՝ այս տեսահոլովակում հանդիսատեսն իրեն կտեսնի այլ կերպարով․ «Չկան էրոտիկ հագուստներ, «շպրոտական» վիճակ կա, բայց շատ հանգիստ: Ընկերներիցս մի քանիսը մասնակցել են նկարահանումներին, նրանք էլ հաստատել են, որ կերպարները շատ փակ են»:

Երգչուհու խոսքով՝ այլևս չի ներկայանալու գայթակղիչ կերպարներով։ Նման փոփոխությունն ունի իր պատճառը։

«Ես չեմ ուզում լինել էպոտաժային, շատ էրոտիկ և գրավիչ, քանի որ վերադարձել եմ Հայ առաքելական եկեղեցի և հասկացել, որ նման ոճում կա օտարամոլություն: Հասկացել եմ, որ, լինելով հանրային դեմք, չպետք է քարոզեմ նման բան պետք է անեմ այն ինչ կա իմ հոգում,- ասաց Անին և հավելեց, որ սիրելով Հայաստանը՝ եղել է օտարամոլ: -Ես երազել եմ լինել Հոլիվուդի մի մասն ու ներկայացել եմ հենց հոլիվուդյան կերպարանքով։ Շատերը հավանում էին հենց դա, բայց չէին ընդունում իմ կերպարը, չէին ողջունում այդ ոճը։ Հիմա ինձ համար դա գովելի է և ընդունելի, բայց երիտասարդ տարիքում դա չէի հասկանում: Այսօր հասկանում եմ, որ սխալ քարոզ եմ արել երիտասարդ տարիքում, ինչը համարում եմ անընդունելի, հատկապես մերօրյա իրականության մեջ, ու կարծում եմ, որ մենք ամեն կերպ պետք է ամուր պահենք մերը՝ հայկականը»:

Անին նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո իր արժեքներն այլ են, այդ օրերի կորուստները փոխել են իր ընկալումները: «Ես միշտ կարդացել եմ Աստվածաշունչ, բայց երբեք չեմ մասնակցել պատարագների, երբեք ինձ չեմ համարել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, բայց հիմա սա ինձ համար նոր և ուրիշ աշխարհ է, սկսել եմ շատ շփվել հոգևոր աշխարհի ներկայացուցիչների հետ,- պատմեց երգչուհին և շեշտեց, որ ժամանակին իր համար բոլոր կրոնները հավասար էին ու ընդունելի: -Հիմա ես զերծ եմ այն ամենից, ինչ չի ընդունում մեր եկեղեցին: Այժմ միակ ընդունելի բանն ինձ համար՝ Հայր, Որդի և Սուրբ հոգին են»:

Նա խոսեց նաև արտաքին միջամտությունների մասին և շեշտեց, որ այդ հարցում ևս իր մոտեցումները փոխվել են:«Ես նորմալ եմ վերաբերվում արտաքին միջամտություններին, եթե դու դա չես քարոզում, անում ես ինքդ քեզ համար, որպեսզի քեզ լավ զգաս, ծերացել ես ու ուզում ես շտկումներ անել, բայց դա չես անում գայթակղելու և էրոտիկ տեսք ունենալու համար։ Ամենակարևորը, չես հեռանում Աստծուց: Կրծքերը մեծացնելը յուրաքանչյուրը որոշումն է, բայց ես անձամբ խորհուրդ եմ տալիս փոփոխություններ չանել և պահել այն ինչ տվել է Աստված»,- ասաց նա:

Չնայած երգչուհին խորհուրդ չի տալիս պլաստիկ միջամտություններ անել, այնուամենայնիվ, ինքը չի պատրաստվում դրանցից զերծ մնալ:

«Ես 42 տարեկան եմ և տարիքս պարտադրում է, որպեսզի փոփոխություններ, շտկումներ անեմ: Չեմ պատրաստվում կրծքերիս իմպլանտները հեռացնել կամ հրաժարվել էսթետիկ միջամտություններից, բայց նման կերպ ես չեմ փորձի գայթակղել, շեղել մարդկանց ճիշտ ճանապարհից: Ես շարունակում եմ գեղեցիկ հագնվել, շպարվել, բայց փորձում եմ դա անել ավելի զուսպ և կրծավանդակս փակ»,- ասաց նա:

Երգչուհին պատմեց նաև, որ իր և ԼԳԲՏ համայնքի հետևորդների միջև մեծ վեճ է տեղի ունեցել՝ պայմանավորված իր մոտեցումների փոփոխմամբ: «Ես միշտ աջակցել եմ ԼԳԲՏ համայնքին, ես ունեմ «գեյ» ընկերներ, բայց այլևս չեմ զբաղվում այդ նրանց պրոպոգանդայով: Ես իրավունք չունեմ մարդկանց դատել, բայց չեմ էլ աջակցում երևույթների, որոնք հեռացնում են Աստծուց: Մի մեծ լսարան այդ համայնքից ես կորցրել եմ, շատ ընկերներ ինձնից բաժանվեցին, անասելի հայհոյանքների տեղատարափ եղավ, բայց ես արդեն կայացրել էի իմ որոշումը»,- ասաց նա:

Անդրադառնալով իր անձնական կյանքին՝ Անին ասաց, որ երազում է մայրանալու մասին: «Այժմ իմ կյանքում ոչ-ոք չկա, միայնակ եմ, բայց շատ եմ ուզում մայրանալ, զգալ երեխա ունենալու բերկրանքը, ինչևէ,Աստված առաջ»,- ասաց Անին:

 

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանՍիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյաՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում
Ամենադիտված