Ֆուտբոլի ընտրանու նորեկը գոհ է Չեռնոգորիայի դեմ խաղից, որում կարմիր քարտ է ստացել
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Ստյոպա Մկրտչյանն անդրադարձել է Չեռնոգորիայի հավաքականի դեմ ընկերական խաղում տարած հաղթանակին:
«Գիտեի, որ պահեստայինների շարքում եմ լինելու, սակայն Չալըշըրը վնասվածքը ստացավ, և ինձ համար անսպասելի էր մեկնարկային կազմում լինելը: Չեռնոգորիայի դեմ լավ հանդիպում ստացվեց, և կարևորն այն է, որ հաղթեցինք: Թիմն ինձ շատ օգնեց»,-Մկրտչյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:
Մկրտչյանի խոսքով` իր առաջին խաղում նրան շատ է օգնել ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանը:
Ստյոպա Մկրտչյանը Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղի վերջնամասում ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց դաշտից:
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղի շրջանակներում
Երևանում ընդունեց Չեռնոգորիային: Հայաստանի հավաքականը հաղթեց Չեռնոգորիային նվազագույն հաշվով Խաղի վերջնամասում երկրորդ
դեղին քարտը ստացավ և հեռացվեց ընտրանու կազմում իր նորամուտը
նշող Ստյոպա Մկրտչյանը: Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի
գլխավորած թիմը կանցկացնի մարտի 29-ին՝
Օսլոյում մրցելով Նորվեգիայի հետ: