Ողբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավորության անդամները վերանշանակվել են պաշտոններում Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Հայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ


Ռուսական նահա՞նգ, թե՞ թուրքական վիլայեթ. ո՞ւմ բաժին կհասնի Հայաստանը

Հասարակություն

Hraparak.am-ը գրում է.

Հայաստանի ներհասարակական դիմակայությունը կապված է աշխարհաքաղաքական ընտրության հետ: Քաղաքական ուժերի ու հասարակական գործիչների մի մասը համոզված է, որ Հայաստանի ապագան անշեղորեն կապված է Արեւմուտքի հետ, եւ համարում է, որ դրան հակադրվողները ռուսական գործակալներ են, ովքեր ցանկանում են Հայաստանը միացնել Ռուսաստանին՝ վերածելով այն ռուսական գուբերնիայի: Այս տեսակետի կողմնակիցները համոզված են, որ իրենք ավելի առաջադիմական քաղաքակրթական ընտրության կողմնակիցներ են, քանի որ Ռուսաստանը հետամնացության խորհրդանիշ է, որն իզգոյացվել է աշխարհի կողմից, եւ հիմա հնարավորություն կա պոկվելու Ռուսաստանից եւ մաս կազմելու առաջադիմական եւ լուսավորյալ Արեւմուտքին:

Ռուսական կողմնորոշման կողմնակիցները, ընդահակառակը՝ համոզված են, որ դեպի Արեւմուտք մեր աշխարհաքաղաքական ընտրությունը տանում է Հայաստանի թրքացման, քանի որ մեր տարածաշրջանում Հայաստանը ներկայացված է Թուրքիայի տեսքով: Մաս կազմել հավաքական Արեւմուտքին՝ Հայաստանի դեպքում նշանակում է դառնալ թուրքական վիլայեթ, կորցնել Արցախը, կորցնել ազգային արժեհամակարգը եւ ենթարկվել դանդաղ վերացման: Այս կողմնորոշման կողմնակիցները համոզված են, որ միայն Ռուսաստանի հետ բարեկամական- դաշնակցային հարաբերությունների դեպքում է հնարավոր պահպանել ազգային ինքնությունը, անգամ եթե պարտադրված լինենք մաս կազմելու Ռուսաստանի կողմից ստեղծվող միասնական պետությանը:
Ռուս-ուկրաինական պատերազմն ավելի է սրել այս երկու բեւեռների միջեւ հակամարտությունը՝ ըստ էության, այդ պատերազմը բերելով ներհայաստանյան հասարակական դաշտ: Արեւմտյան կողմնորոշման կողմնակիցները բացահայտ պաշտպանում են Ուկրաինային՝ երազելով Ռուսաստանի պարտությունը: Նրանք համոզված են, որ Ռուսաստանի պարտության դեպքում Հայաստանը վերջնականապես կազատվի Ռուսաստանի գերությունից, Ռուսաստանն ի վերջո մեր երկրից դուրս կբերի իր բանակը, եւ Հայաստանը հանգիստ կկարողանա դառնալ հավաքական Արեւմուտքի մաս: Ռուսական կողմնորոշման կողմնակիցները, ընդհակառակը՝     աջակցում են Ռուսաստանին, իսկ որոշները հայտարարում են, որ պատրաստ են կռվել ռուսական բանակի զինվորների կողքին: Նրանց տրամաբանությունն այն է, որ Ռուսաստանի պարտության դեպքում մեր տարածաշրջանը, այդ թվում եւ Հայաստանը, բաժին կհասնի Թուրքիային, ով իր երղբայր ու դաշնակից Ադրբեջանի հետ կմասնատի Հայաստանը՝ վերջ դնելով մեր պետության ներկայիս կիսանկախ եւ ֆորմալ գոյությանը:

Հայաստանի իշխանության դիրքորոշումը երկդիմի է: Մի կողմից՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինքի կարեւորության մասին,  մյուս կողմից՝ ջերմ հարաբերություններ է պահպանում Հայաստանի հակառուսական ընդդիմության հետ: Նրա նախաձեռնած արտախորհրդարանական ուժերի ֆորմատը ռուսատյացների հավաքածու է, որի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Փաշինյանը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ ջերմ հարաբերությունները պարտադրված են, եւ դրա նպատակն ընդամենը Ռուսաստանի իշխանությունների հետ չթշնամանալն է, որը կարող է վտանգավոր լինել իր իշխանության եւ Հայաստանի համար: Գործում է այն տրամաբանություը, ըստ որի՝ «այն ձեռքը, որը չես կարող կտրել, պետք է համբուրես ու դնես գլխիդ», մինչեւ կարողանաս կտրել: Ռուսատյացների խմբակի անդամները, հասկանալով Փաշինյանի վիճակի նրբությունը, ըմբռնումով են մոտենում նրա դիրքորոշմանը, մանավանդ որ դա ձեռնտու է նաեւ իրենց:

Այս վիճակը չափազանց նման է գրեթե 100 տարի առաջ ստեղծված իրավիճակին, երբ Հայաստանի, ըստ էության, արեւմտամետ իշխանությունը փորձում էր հարաբերությունները չխզել նաեւ բոլշեւիկյան Ռուսաստանի հետ, բայց ամբողջ էությամբ կապված էր անգլո-ամերիկյան դաշինքին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր Հայաստանի ներքաղաքական դիրսկուրսից շատ քիչ բան է կախված, եւ, ցավոք, Հայաստանի արեւմտամետներն ու ռուսասերները չեն որոշելու, թե որտեղ է լինելու Հայաստանը: Գրեթե 100 տարի առաջ Հայաստանի իշխանություններն ընտրություն կատարեցին հօգուտ թուրքական վիլայեթի, թուրքական ներխուժման պայմաններում Թուրքիայի իշխանությունների հետ 1920թ. դեկտեմբերի 2-ին կնքելով Ալեքսանդրապոլի պայմանագիը, ըստ որի՝ Հայաստանից մնացած մի փոքրիկ հատվածը վերածվում էր թուրքական վիլայեթի, բայց ռուսական բանակը այդ նույն թվականի նոյեմբերի 29-ին մտավ Հայաստան եւ Հայաստանը դարձրեց ռուսական գուբերնյա:

Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձություններն այսօր, իսկապես շատ մեծ չափով կախված է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներից, բայց ոչ Հայաստանի ռուսատյացների կամ ռուսասերների անզիջում ֆեյսբուքյան մենամարտերից:

Ավետիս Բաբաջանյան

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավորության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՀնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Իշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում Մեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Գազ չի լինելու օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում. Նարեկ ԿարապետյանԿիևը դիտավորյալ է hարվածել Կասպից ծովում գտնվող նավին. Իրանի ԱԳՆ Այսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Ամենադիտված