Բայդենը ծերության օրոք ամբողջովին կորցրել է խելքի մնացորդները. Կադիրով
Ուշադրության կենտրոնումՄեկնաբանելով Ամերիկայի նախագահի արտահայտությունը, որում նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ», Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նշել է, որ «Բայդենը ծերության օրոք ամբողջովին կորցրել է խելքի մնացորդները»:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահը հրապարակավ, առանց վարանելու, անձամբ է ներկայացրել սեփական ռազմական հանցագործությունների ապացույցները, օրինակ՝ ստանձնել է Բելգրադի ռմբակոծության պատասխանատվությունը։
«Եվ այս մոլագարը, որն իրեն համաշխարհային ժանդարմ է երևակայում, համարձակություն ունի գնահատելու մեր նախագահին։ Երկրների ներկայիս ղեկավարների մեջ այսօր Ջո Բայդենից ավելի հայտնի ռազմական ու տնտեսական հանցագործ չկա»,-իր թելեգրամյան ալիքում գրել է Կադիրովը: