Փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի բարձրագույն և առաջին խմբի առաջնությունների խաղացանկերում
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի որոշմամբ Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ֆեդերացիայի կայքի տեղեկատվության համաձայն Հայաստանի բարձրագույն խմբի 16-րդ տուրի` մարտի 5-ին եւ 6-ին նշանակված հանդիպումները տեղափոխվել են:
«Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կկայանա մարտի 2-ին, սկիզբը ժամը 14:00-ին:
«Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը կկայանա մարտի 2-ին, սկիզբը ժամը 16:00-ին:
«Միկա»-«Արարատ» հանդիպումը կկայանա մարտի 3-ին, սկիզբը ժամը 14:00-ին:
«Ուլիս»-«Շիրակ» հանդիպումը կկայանա մարտի 3-ին, սկիզբը ժամը 16:00-ին:
Մարտի 23-ին նշանակված Հայաստանի Առաջին խմբի առաջնության «Արարատ-2»-«Ալաշկերտ-2» հանդիպումը կկայանա մարտի 25-ին: