Նորվեգիայում բացվել է աշխարհի ամենափոքր կինոթատրոնը
ՀասարակությունՆորվեգական Տրոմսե քաղաքը հայտնվել է աշխարհի կինոսերների ուշադրության կենտրոնում: Քաղաքում բացվել է աշխարհի ամենափոքր կինոթատրոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով FlashNord-ը, կինոթատրոնի սրահը նախատեսված է 2 հոգու համար եւ այն տեղակայված է քաղաքի նախկին թերթի կրպակի տեղում:
Կինոթատրոնի բացման արարողությունը կայացել է Նորվեգիայի 25-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Կինոթատրոնի տոմսը 500 նորվեգական կրոն է: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ տեխնիկական հագեցվածության առումով փոքրիկ կինոթատրոնը չի զիջելու սովարականներին: Ֆիլմերը հեռարձակելու է կինոմեխանիկը: Նորվեգայի միջազգային կինոփառատոնն անցկացվում է 1991 թվականից: Այն համարում է եվրոպական ամենահայտնի կինոփառատոններից մեկը, որին յուրաքանչյուր տարի մասնակցում է 60.000 հանդիսատես: 2016 թվականին կցուցադրվի 100 ֆիլմ Եվրոպայից, Ամերիկայից, Ասիայից եւ Ռու սաստանից: