«Իսլամական պետության» գրոհայինները Իրաքում ստրկության մեջ են պահում 3500 մարդու. ՄԱԿ
ՄիջազգայինԻսլամական պետության գրոհայիններն ավելի քան 3.500 մարդու են ստրկության մեջ պահում Իրաքի գրավված տարածքներում: Գերեվարվածները հիմնականում կանայք ու երեխաներ են, ովքեր ենթարկվում են տանջանքների եւ մահապատիժների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով newsru.com-ը, այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում` նվիրված Իրաքում մարդու իրավունքներին: Գերեվարված մարդկանց մեծ մասը եզդիներ են, սակայն ստրուկների ճամբարներում կան նաեւ ազգային եւ կրոնական այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Զեկույցում նշվում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հոկտեմբերի վերջը Իրաքում Իսլամական պետության գրոհայինները սպանել է 19.000 խաղաղ բնակչի, վիրավորել` 36.000-ին: 3,2 միլիոն մարդ դարձել է փախստական, նրանցից մեկ միլիոնը` երեխաներ: Ըստ ՄԱԿ-ի զեկույցի իրական թվերը կարող են լինել ավելի խոշոր: