Դե Խեա․ «Մանչեսթեր Յունայթեդը» մեծագույն ակումբ է եւ արժանի չէ այս վիճակին
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Իսպանիայի հավաքականի իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան մեկնաբանել է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյից» կրած 0։1 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի տնային խաղում եւ մրցաշարից դուրս մնալը (առաջին խաղ՝ 1։1)։
«Պետք է ավելի շատ ջանք գործադրել, ավելի ուժեղ խաղալ, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» մեծագույն ակումբ է եւ արժանի չէ այս վիճակին։ Մենք հեռու ենք Անգլիայի Պրեմիեր լիգայի եւ Չեմպիոնների լիգայի տիտղոսներից։ Պետք է ավելի շատ օգուտ ստանալ յուրաքանչյուր ֆուտբոլիստից»,- Դե Խեայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Պրեմիեր լիգայի 29 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 50 միավորով 5-րդն է։