Ինչ է իրականում ակնկալում Կրեմլը Հայաստանի իշխանություններից ստեղծված իրավիճակում. Աղբյուր
Ուշադրության կենտրոնումՌուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը միանգամայն բավարարում է Կրեմլին:
Այս մասին InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսական դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրը: Ըստ աղբյուրի, Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրած տեսանելի չեզոքությունը, դա այն է ինչ ակնկալում է Մոսկվան Երևանից:
«Մենք չենք սպասում ձեզանից որևէ պռոռուսական կամ հակաուկրաինական հայտարարությունների, կամ դիրքորոշման հստակեցման: Իրականում, ինչ կա մեզ բավարարում է և այն է, ինչ մենք ակնկալում ենք ձեզանից»,- հավաստեց աղբյուրը:
Միևնույն ժամանակ նա բացահայտեց, որ Մոսկվայի իրական ակնկալիքը Հայաստանից կայանում է նրանում, որ պատշաճ մակարդակով ընդունի և հյուրընկալի ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացիներից` հատկապես ՏՏ և այլ միջազգային ոլորտներում աշխատողներին հնարավորություն ընձեռի շարունակել իրենց աշխատանքը, քանզի տնտեսական սանկցիաների պայմաններում, նրանք , աշխատելով Հայաստանում, ապահովում են տարադրամային ներհոսքեր:
Ավելին՝ այստեղ