Լարված իրավիճակ Վարդենիսում
Ուշադրության կենտրոնումՎարդենիսում իրավիճակը լարված է, համայնքապետարանում ավագանու նիստ է մեկնարկել, դրսում ոստիկանական ուժեր են կուտակվել։
Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով, քանի որ իրենք տեղեկացված չեն եղել նիստի մասին, ուստի և Խաչատրյանին չեն ընդունում որպես համայնքապետ։
Հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։
Ավելին՝ այստեղ