Խարդախության համար հետախուզվող 25-ամյա Մոնիկան բերման ենթարկվեց
Ուշադրության կենտրոնումՈստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները մարտի 15-ին Խորենացու փողոցից բերման են ենթարկել 25-ամյա Մոնիկա Գ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարտի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: