ՀՀ ՊՆ-ն էլ միացավ Բաքվի սազանդարությանը
Ուշադրության կենտրոնումlragir.am
Կապանի Ներքին Հանդում Բաքվի զինվորականների ներխուժման կապակցությամբ ՀՀ ՊՆ արձագանքը վկայում է, որ պաշտպանության նախարարությունն էլ Նիկոլ Փաշինյանի ու ԱԳՆ-ի հետ միացավ Բաքվի սազանդարությանը։ Ձյունը հալվել է, ադրբեջանական զինվորականները հետ են եկել իրենց դիրքեր, ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։ Մի քանի օր առաջ էլ իր ընտրվելու կապակցությամբ Բաքվի քայլերի արդարացմանը միացել էր ՀՀ նախագահը։
Այսպիսով, կատարվեց Նիկոլ Փաշինյանի երազանքը՝ ՀՀ իշխանության մեջ հաստատվեց «քաղաքական բովանդակության ներդաշնակությունը», հանուն որի քպ-ն ջախջախում էր ԱԳՆ-ն, բանակը եւ պետական այլ ինստիտուտներ։ Բաքվի քայլերի արդարացումը «քաղաքական ներդաշնակության» բովանդակությունն է եւ քպ-ական իշխանության գործունեության ուղենիշը։
Ավելին՝ այստեղ