Արտակարգ իրավիճակ Երևանում. կան վիրավորներ
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 11։40-ի սահմաններում Այվազովսկի փողոցում բախվել են Chevrolet և 2 Opel մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Էրեբոնի» բժշկական կենտրոն։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։