Արտակարգ իրավիճակ Գյումրիում
Ուշադրության կենտրոնումՔիչ առաջ տեղեկացանք, որ այսօր Գյումրու Արտակարգ իրավիճակների ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու «ՄԱԳՆՈՆ»-ի շենքում ական է տեղադրված:
Տեղում աշխատում են ՇՄ ԱԻՆ ՓԾ աշխատակիցները:
Նշենք, որ «ՄԱԳՆՈՆ» բիզնես-կենտրոնի շենք է, որը գտնվում է Գյումրու առաջին ատյանի դատարանի շենքին կից: Այդ շենքում են տեղակայված նաեւ ՅՈՒՆԻԲԱՆԿ-ը, սիրիահայերի «Հալեպ» սրճարանը։ Այս պահին եւ դատարանի, եւ շենքի աշխատակիցները տարհանվել են, գտնվում են դրսում:
Մեզ հետ զրույցում ասացին, որ որևէ մանրամասների չեն տիրապետում, որքանով է ահազանգը իրական կամ կեղծ, չեն կարող ասել: ԱԻՆ-ից փոխանցեցին, որ ավելի ուշ մանրամասներ կհայտնեն: