Ո՞ր մթերքներն են պարտադիր առողջության պահպանման համար
LifeLife.panorama.am-ը գրում է.
Մենք բոլորս փորձում ենք հոգ տանել մեր առողջության մասին և մեր սննդակարգում ներառել հնարավորին չափ շատ օգտակար մթերքներ: Տորոնտոյի համալսարանի դիետոլոգ Ռոզաննա Լին ներկայացրել է ամենաառողջ մթերքների ցանկը, որոնք օրական գոնե մեկ անգամ պետք է օգտագործել:
Դիետոլոգը նշում է, որ ամենաառողջարարը միջերկրածովյան, ճապոնական և ֆրանսիական դիետաների համադրությունն է:
Օգտագործեք կանաչ բանջարեղեն, ինչպիսին է բրյուսելյան կաղամբը և բրոկկոլին, որոնք մեր օրգանիզմը հարստացնում էին ֆոլաթթվով և կալցիումով:
Շատ օգտակար են հատապտուղները, լոբին, սոյան, ձավարեղենը, բրինձը, ձիթապտղի յուղը, ընկուզեղենը, ձուկը: