Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Մերիի, Անաիսի, Մարինկայի, Հասմիկի հաշվեհարդարը Հենրիի հետ

Life

Blognews.am-ը գրում է.

Հենրի Քոչարյանի, Մերի Մակարյանի, Անաիս Սարդարյանի, Մարինկա Խաչատրյանի, Հասմիկ Վերդյանի, Ջուլիետտա Ստեփանյանի և այլ դերասանների մասնակցությամբ նոր «Զգուշացե՛ք, կանայք են» ֆիլմի մասին BlogNews պատմել է իր ընթերցողներին։ Փետրվարի 5-ից ֆիլմը կբարձրանա մեծ էկրաններ։ Մինչ այդ զրուցել ենք ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ և գլխավոր դերակատար Հենրի Քոչարյանի հետ։

 

Հենրիի կերպարը կնամոլ է, ով ապրում է թեթև, ուրախ կյանքով, միաժամանակ հանդիպում է մի շարք կանանց հետ, ապրում նրանց հաշվին, սակայն ամեն բան փոխվում է, երբ նրանցից երեքը նույն պահին հայտնվում են նույն տեղում և որոշում հաշվեհարդար տեսնել։) «Նրանք շատ դաժան են վարվում բառիս բուն իմաստով։ Դա ուղղակի տեսնել է պետք»,- նշեց Հենրին։

Դիտարկմանը, որ նմանատիպ սյուժեով ֆիլմեր արտերկրում արդեն նկարահանվել են (երբ կանայք միավորվում են ընդդեմ իրենց դավաճանած տղամարդու), Հենրին արձագանքեց, որ նույն սյուժեով կինոնկար ինքը չի մտաբերում։ «Ես շատ ֆիլմեր եմ դիտել, սակայն նույն կամ նմանատիպ սյուժեով ֆիլմ չեմ մտաբերում։ Իհարկե, թեման անծանոթ չէ, բայց նմանատիպ սյուժեով ու զարգացումներով  ֆիլմ երբեք չեմ տեսել։ Սա շատ յուրահատուկ ֆիլմ է, որում կան նաև սյուժետային  անակնկալ գծեր»,- ասաց  նա ու հավելեց, որ ֆիլմը նկարահանվել է Անդրեյ Կուրեյչիկի համանուն պիեսի հիման վրա։

«Մի քանի տարի առաջ այս գործը բեմադրել եմ Պարոնյան թատրոնում, բավականին մեծ հաջողություն ունեցավ, որոշեցի դրա հիման վրա սցենար գրել ու ֆիլմ նկարահանել։ Ֆիլմը շատ է տարբերվում ներկայացումից. ավելացել են նոր կերպարներ, փոխվել են սյուժետային զարգացումները, գործողությունները տեղափոխվել են Հայաստան։ Կառուցվածքը նույնն է, սակայն զարգացումները լրիվ այլ են. մաքսիմալ փորձել եմ տարբեր լինել և չկրկնել ինձ»,- ասաց Հենրին։

Ռեժիսորի փոխանցմամբ՝ ներկայացման և ֆիլմի դերասանական կազմը տարբեր է, քանի որ կինոյի և ներկայացման պահանջներն են տարբեր։ Միայն Հասմիկ Վերդյանն է ներգրավված եղել ներկայացման մեջ, սակայն  այլ կերպար է խաղացել։ «Առաջին հերթին հաշվի եմ առել, թե իմ պատկերացմամբ՝ դերասաններից ով ինչքանով է համապատասխանում կերպարին։ Բնականաբար, հաշվի եմ առել նաև դերասանների ճանաչվածությունը, սակայն դա առաջնային չի եղել»,- ասաց Հենրին։

Հենրին իր դեբյուտային՝ «Փոքրիկ զորավարը» ֆիլմը նկարահանել էր սուղ միջոցներով և ընկերական հիմունքներով, այն բավականին երկար մնաց էկրաններին ու շահութաբեր եղավ։ Այս անգամ ևս պրոդյուսերը հովանավորներ չունի։ Հենրին նշեց, որ այս անգամ էլ իրենց միջոցներն են ներդրել և մեծ ակնկալիքներ ունեն ֆիլմից։ «Ես միշտ ասում եմ, որ ֆիլմում այնքան կարևոր չէ ֆինանսի, որքան մարդկային գործոնը, ցանկությունը, սերը, նվիրվածությունն ու հավատն աշխատանքի նկատմամբ։ Հաճախ մարդիկ մեծ ֆինանսներով չեն կարողանում ինչ-որ բան ստեղծել, և հակառակը՝ կան մարդիկ, ովքեր չեղած միջոցներով, ընկերներով ու գործի նկատմամբ հավատով ստեղծում են դա։ Համաշխարհային կինոյի պատմության մեջ էլ է այդպես. ոչ ոք ի սկզբանե մեծ միջոցներ չի ունեցել ֆիլմ նկարահանելու համար»,- ասաց նա ու հավելեց, որ այս անգամ ավելի շատ փորձ ունի, մեծ են հնարավորությունները, անցած ճանապարհի ընթացքում շատ բաներ է սովորել։ «Եթե նախորդ անգամ ինչ-որ հարցերում թերացել եմ, հիմա փորձում եմ չթերանալ։ Թե որքանով է այս ֆիլմը մեկ քայլ առաջ, թող հանդիսատեսը որոշի»,- նշեց Հենրին։

Ռեժիսորը նշեց, որ ինքը կոմերցիոն ֆիլմ է նկարահանում։ «Կոմերցիան վատ բան չէ. կոմերցիոն նշանակում է, որ աշխատանքը դուր է եկել մեծամասնությանը։ Այլ հարց է, որ կան կոմերցիոն լավ և վատ ֆիլմեր։ Եթե ֆիլմը փառատոնային չէ, նկարահանվում է ինքնաֆինանսավորմամբ, բնականաբար պետք է ունենա կոմերցիոն հաջողություն, որպեսզի կարողանա փակել իր ծախսերը։ Ի վերջո, ֆիլմը բոլորի համար է։ Ես ֆիլմը նկարահանում եմ ոչ թե մասագետների, այլ հանդիսատեսի համար։ Ինձ համար ամենակարևորը նրանց կարծիքն է, ի վերջո, նրանք են որոշում՝ ֆիլմը լա՞վն է, թե՞ վատը»,- եզրափակեց Հենրին։

         

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

ԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին
Ամենադիտված