Արտակարգ իրավիճակ Արագածոտնում. կան վիրավորներ
Ուշադրության կենտրոնումԱրդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Աշտարակի կամրջի վրա Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհից մինչեւ Տառերի պուրակ և Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել։
Կամրջի վրա Mercedes ML-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Բյուրականում դարձյալ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Opel և ՎԱԶ 2107-ը, և եթե նշված վթարներով, բարեբախտաբար, տուժածներ չկան, ապա Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել ձորակում։
Ավելին՝ այստեղ