Անթալիայի թենիսի միջազգային մրցաշարում Անի Ամիրաղյանը տոնել է առաջին հաղթանակը
ՍպորտԹուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող կանանց թենիսի CORAL TRAVEL CUP WOMEN’S միջազգային մրցաշարի առաջին մրցաշրջանում Հայաստանի թիվ 1 ռակետ, ՀՀ բազմակի չենպիոնուհի 22-ամյա Անի Ամիրաղյանի առաջին հաղթանակն է տոնել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի թենիսի ազգային ֆեդերացիայի մրցավարա կան գծով կոորդիանատոր Արսեն Մովսիսյանը, Ամիրաղյանը մենախաղում 6:4, 6:2 հաշվով հաղթել է ամերիկուհի Թերեսիա Լոնդոնին:
Ավելի ուշ հայ թենիսիստուհին հանդես կգա նաեւ զուգախաղով:
Հիշեցնենք, որ 2015-ի վերջին Ամիրաղյանը Անթալիայում ելույթ էր ունեցել մեկ այլ մրցարաշում եւ զբաղեցրել էր 2-րդ տեղը: Կանանց համաշխարհային դասակարգման՝ WTA-ի մենախաղի ցուցակում թենիսիստուհին զբաղեցնում է 736-րդ:
CORAL TRAVEL CUP WOMEN’S միջազգային մրցաշարի մրցանակային հիմնադրամը 10 հազար դոլար է: Մրցաշարը կշարունակվի մինչեւ 24-ը, մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 30 թենիսիստուհիներ: