Իրանը հայտարարել Է Եվրոպային գազ մատակարարելու պատրաստականության մասին
Ուշադրության կենտրոնումԻրանը պատրաստ Է գազ մատակարարել Եվրոպային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի գազի ազգային ընկերության (ԻԳԱԸ) միջազգային կապերի գծով տնօրեն Ազիզոլա Ռամեզանին:
«Աշխարհում գազի խոշորագույն պաշարներ ունեցող Իրանի տեղադիրքը թույլ Է տալիս նրան գազ վաճառել բոլոր երկրներին»,- «Մեհր» գործակալությունը հունվարի 19-ին մեջբերել Է իրանցի պաշտոնյայի խոսքը:
Ռամեզանիի կարծիքով՝ Էներգակրի արտահանումը չպետք Է սահմանափակվի հարեւան երկրներով կամ տարածաշրջանով, «համապատասխանաբար, գազի մատակարարումները հեռավոր երկրներ, հատկապես ԵՄ-ի անդամ երկրներ, պետք Է ներառվեն օրակարգում»: Այդ կապակցությամբ նա հատկապես ընդգծել Է, որ «Եվրոպա գազի արտահանումն ունի միջազգային եւ քաղաքական առավելություններ՝ ի լրումն տնտեսական օգուտների»:
«Ներկայում Ռուսաստանը գազ Է վաճառում Եվրոպային՝ այն մատակարարելով 3 հազար կիլոմետր երկարությամբ խողովակաշարով: Իրանը նույնպես կարող Է մատակարարել»,-կարծիք Է հայտնել ԻԳԱԸ-ի տնօրենը:
«Մենք ողջունում ենք գազի եւ Էներգետիկայի ոլորտում ԵՄ-ի երկրների հետ կապերն ընդարձակելու շուրջ բանակցությունները»,-նշել Է Ռամեզանին, հավելելով, որ «եվրոպական պետություններին բնական գազ մատակարարելու համար տարբեր ուղեգծեր են մշակվել»: Այսպես, իրանական ընկերության տնօրենի խոսքով, «բնական գազը կարող Է Եվրոպային մատակարարվել Սեւ ծովով, Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի տարածքով կամ մի քանի խողովակաշարերի միջոցով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: