Աննա Հակոբյանը փնտրտուքի մեջ է
Ուշադրության կենտրոնումԻնչպես երեկ տեղեկացանք` վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Կոտայքի մարզային գրադարան, որտեղ կազմակերպվել էր «ընթերցում են հայտնիները» միջոցառումը: Աննա Հակոբյանն աչքի է ընկնում կտրուկ ոճափոխություններով: Վերջին շրջանում նա, կարծես, ինչ-որ արտաքին փնտրտուքների մեջ է:
Վերջերս նա հանդես եկավ կտրուկ ոճափոխությամբ, փոխելով սանրվածքը, մազերի գույնն ու հագուկապը: Ոճափոխված Աննա Հակոբյանի վարսերը նախ բաց գույնի էին, իսկ ահա երեկ` երեխաների հետ հանդիպման ժամանակ նա նորից փոխել էր վարսերի գույնը: Այժմ վարչապետի տիկնոջ վարսերը մուգ շագանակագույն են: