Անիտա Հարությունյանը կտրել է երակները. նա տեղափոխվել է հոգեբուժարան
LifeԱյս մասին պատմում է Asekose.am-ի ընթերցողներից մեկը, ում խոսքով, շտապօգնության մի քանի ավտոմեքենաներ, ինչպես նաև հոգեբուժարանի մեքենան, բառիս բուն իմաստով, կաթվածահար էին արել երթևեկությունը։
Ինչպես հետո պարզ է դարձել, այդ իրարանցման պատճառը մոդել Անիտա Հարությունյանի՝ ինքնասպանության փորձ կատարելն էր։ Վերջինս, փորձելով վերջ տալ իր կյանքին, կտրել էր ձեռքի երակները։ Ավելին, ըստ ականատեսի՝ Անիտա Հարությունյանին տեղափոխել են հոգեբուժարան։
Փորձելով մանրամասներ պարզել՝ Asekose.am-ը կապ հաստատեց մոդելի մենեջերի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց տարածված լուրը․
«Այո, երեկվա միջադեպից հետո Անիտային տեղափոխել են հոգեբուժարան և այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ ներկայումս նա հոգեբանական շատ ծանր ապրումներ ունի։ Փառք Աստծո, երեկ բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը, թեպետ Անիտային իր բնականարում գտել են ամբողջովին արնաշաղախ վիճակում»,- պատմեց մոդելի մենեջերը։
Իսկ թե որն է եղել նման քայլի գնալու պատճառը, մենեջերը պատասխանեց․
Ավելին՝ այստեղ