Ռոնալդուն առանձին է մարզվել «Տոտենհեմի» դեմ խաղից առաջ
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմից առանձին է մարզվել անհատական ծրագրով, հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ռոնալդուն ազդրի վնասվածք ունի եւ բաց էր թողել չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ նախորդ տուրի հանդիպումը։ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 1։4 հաշվով։
Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանն ու ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին լիարժեք մարզում են անցկացրել եւ պատրաստ կլինեն հաջորդ հանդիպմանը։
Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մարտի 12-ին կընդունի «Տոտենհեմին»։