Լիբիայի նախագահական խորհուրդը հայտարարել Է ազգային միասնության կառավարության ձեւավորման մասին
ՄիջազգայինԼիբիայի նախագահական խորհուրդը, որը գտնվում Է Թունիսում, հունվարի 19-ին հայտարարել Է ազգային միասնության կառավարության կազմի ձեւավորման մասին, որը կոչված Է միավորել հակամարտող խմբակցություններին եւ երկրի քաղաքական ուժերին: Հայտնի գործարար Ֆայիզ Սարաջի գլխավորած կաբինետը բաղկացած Է 32 նախարարներից, տեղեկացնում Ô · «Արմենպրես»-ը:
Ինչպես նշում են դիտորդները, կառավարության ձեւական ստեղծումը չի լուծում գոյություն ունեցող խնդիրները: Դեռեւս հայտնի չԷ, թե Սարաջի կաբինետը երբ եւ ինչպես կկարողանա ձեռնամուխ լինել Լիբիայի տարածքում գործադիր իշխանության գործառույթների իրականացմանն այն պայմաններում, երբ տարաձայնություններ են պահպանվում Թոբրուքի եւ Տրիպոլիի իշխանական կենտրոնների միջեւ, իսկ կարեւորագույն նավթարտահանող նավահանգիստները պաշարված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: