ԱՊՀ-ի երկրներն ակտիվացնում են ահաբեկչական սպառնալիքների հակազդման ջանքերը
ՄիջազգայինԱՊՀ-ի երկրներն ակտիվացնում են ահաբեկչական սպառնալիքների հակազդման ջանքերը: Հունվարի 19-ին այս մասին լրագրողներին հայտարարել Է ԱՊՀ-ի գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Առաջին տեղում Է ահաբեկչական սպառնալիքների հակազդման համատեղ ջանքերի հարցը»,- ասել Է նա:
Լեբեդեևը պատմել Է,որ ընթացիկ տարում ԱՊՀ-ի շրջանակներում պլանավորված են Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների, ուժային կառույցների ղեկավարների մի շարք հանդիպումներ: Արդեն հունվարի 20-ին Գործկոմում փորձագետները ձեռնամուխ կլինեն 2017 – 2019 թվականներին Ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարի բնագավառում Անկախ Պետությունների Համամագործակցության ծրագրի նախագծերի համաձայնեցմանը: