ԻՊ-ի որոշ գործողություններ կարող են գնահատվել որպես ցեղասպանության ակտեր. ՄԱԿ
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում միջազգային հումանիտար իրավունքի խախտումները որոշ դեպքերում կարող են գնահատվել որպես պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ եւ, հնարավոր Է նույնիսկ, որպես ցեղասպանության ակտեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է իրաքյան հակամարտության պայմաններում քաղաքացիական բնակչության պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել Է Ժնեւում:
Այսպես կոչված «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետությունը», նշված Է փաստաթղթում, «շարունակում Է կատարել բռնության եւ մարդու իավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի խախտման սիստեմատիկ եւ լայնընդգրկուն ակտեր»: Այդ գործողությունները կարող են, որոշ դեպքերում իրենցից ներկայացնել պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ եւ, հնարավոր Է, ցեղասպանություն»,- ասված Է զեկույցում, որը հիմնված Է բռնությունից տուժած մարդկանց վկայությունների վրա:
Մասնավորապես, բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ սպանությունները դարձել են «սոսկալի հրապարակային ներկայացումներ», երբ ԴԱԻՇ-ի անդամները գլխատել են մարդկանց, ողջ-ողջ հրկիզել, ցած նետել տներից, գցել բուլդոզերների տակ: Ստացվել են զինվոր-երեխաների սպանության մասին հաղորդումներ, որոնք Անբարի նահանգում լքել են ռազմաճակատի գիծը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: