Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կարող են ամուսնալուծվե՞լ․ որն է վիճաբանության պատճառը (լուսանկարներ)
LifeBlog.1in-ը գրում է .
2015թ․ դեկտեմբերի 5-ին լույս աշխարհ էր եկել Քիմ Քարդշյանի ու Քանյե Ուեսթի երկրորդ երեխան։ Որդու անունը նրանք Սեյնթ են դրել։

Քիմը հայտարարեց, որ երկրորդ հղիությունը շատ ավելի ծանր է տարել, քան առաջինը։ Նա նշեց, որ այլևս չի պատրաստվում հղիանալ, և երկու երեխաները բավական են ընտանեկան երջանիկ կյանքի համար։


Սակայն Քանյեն այլ կարծիքի է։ Նա երազում է մեծ ընտանիքի մասին։ Քանյեն ցանկանում է ունենալ երրորդ երեխան։ Քիմը որոշել է բժշկական միջամտության դիմել՝ ստերջացման նպատակով։ Այդ պարագայում նա այլևս չի կարող հղիանալ։ Քանյեն դժգոհ է կնոջ որոշումից և ցանկանում է մտափոխել նրան։

«Քանյեն կարծում է, որ Քիմը շտապողական որոշումներ է կայացնում, քանի որ չի կարողանում ողջամիտ որոշումներ կայացնել հետծննդյան ընկճախտի պատճառով։ Քիմը շատ է մտահոգվում ծննդաբերությունից հետո իր կազմվածքից։ Ամուսնալուծությունը բացառված չէ»,- Radar Online պարբերականի հետ զրույցում նշել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Քիմի ու Քանյեի միջև լուրջ տարաձայնություններ կան։ Քարդաշյանն ամուսնուն ասել է, որ իր որոշումը վերջնական է։ Այլևս ոչ ոք չի կարող իրեն համոզել հակառակը։
