Ոսկի, արծաթ, բրոնզ. Հայաստանի մարզիկների մեդալները մարմնամարզության աշխարհի Գավաթի խաղարկությունից
ՍպորտՀայաստանի ներկայացուցիչները մեդալներով են վերադառնում Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի Գավաթի խաղարկությունից:
Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել՝ վաստակելով 14,700 միավոր, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել է արծաթե մեդալակիր՝ 14,500 միավորով:
Հարություն Մերդինյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել նժույգթափերում: