Ռուսաստանում գտնվող Թուրքիայի քաղաքացիների թիվը կրճատվել Է 11 տոկոսով
ՄիջազգայինԹուրքիայի 10 հազարից պակաս քաղաքացիներ են հեռացել Ռուսաստանից անայցագիր ռեժիմը դադարեցնելու որոշման պահից, այժմ ՌԴ-ում գտնվում Է ավելի քան 77 հազար թուրք քաղաքացի: Դա ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Ռուսաստանի Համերկրային միգրացիոն ծառայության տվյալներից:
Հունվարի 1-ից Թուրքիայի հետ անայցագիր ռեժիմի դադարեցման մասին որոշումը Ռուսաստանում ընդունվել Է այն բանից հետո ազգային անվտանգության ապահովման միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցների շրջանակներում, երբ նոյեմբերի վերջին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խփեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը:
Հունվարի 12-ի դրությամբ, Համերկրային միգրացիոն ծառայության բաց տվյալների համաձայն՝ Ռուսաստանում գտնվել են Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 69 հազար 309 տղամարդ եւ 8066 կին, այսինքն՝ նոյեմբեր ամսին եղած նրանց թվի մոտավորապես 89 տոկոսը: Այսպիսով, Ռուսաստանում թուրք քաղաքացիների թիվը նվազել Է 9,4 հազարով:
Ռուսաստանում գտնվող՝ Թուրքիայի քաղաքացիների թվում կան 3 հազարից փոքր-ինչ ավելի դեռահասներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: