Որքան արժե մեկ վարդը Երևանում
Ուշադրության կենտրոնումԿանանց տոներին ընդառաջ ծաղիկների գները զգալի աճել են: Այս մասին են վկայում թե՛ ծաղկավաճառները, թե՛ գնորդները, որոնք իրենց սիրելի կանանց միամսյակը ծաղիկներով շնորհավորելու համար բավական կլորիկ գումար էին առանձնացնում:
Կանանց տոնի կապակցությամբ ծաղիկների գների հավանական բարձրացումը, կարծես, սովորական է դարձել գնորդների համար: Ավանդական դարձած վաճառողի հոգեբանությունը ծանոթ է բոլորին: Սակայն այս տարի ինչպես ամեն բան, այնպես էլ ծաղիկները թանկացել են շատ կտրուկ ու զգալի։ Օրինակ Երևանի կենտրոնում մեկ վարդի արժեքը սկսում է 1600 դրամից, հասնելով մինչև 2500:
Ծաղկավաճառներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ թանկացել է, ուստի շատ նորմալ է, որ ծաղիկները ևս այսչափ թանկանան: Սակայն օրինակ մարզերում պատկերն այսպիսին չէ: Օրինակ Աբովյան քաղաքում մեկ վարդի արժեքը սկսում է 500 դրամից, հասնելով 800-ի: