Զինծառայող է հիվանդանոց տեղափոխվել. Հայտնի է պատճառը
ՀասարակությունՔիչ առաջ Վարդենիսի Վազգեն Սարգսյան փողոցի վրա հայտաբերվել է անգիտակից վիճակում գտնվող ժամկետային զինծառայող: Ականատեսների խոսքերով, նրան վրաերթի են ենթարկել: Այս մասին գրում է Hraparak.am-ը։ Զինվորը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձել են տեղեկությունը ճշտել հոսպիտալից, որտեղից հայտնել են, որ ներկա պահին տուժածը անգիտակից է, գտնվում է բժիշկների հսկողության տակ: