Երևան-Սևան ավտոճանապարհին հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու դի
Ուշադրության կենտրոնումՄարտի 6-ին, ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները ճանապարհի երևթեկելի գոտուց դուրս հայտնաբերել են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Հրազդանում բնակվող, 50-ամյա Գնել Ստեփանյանի դին:
Դեպքի վայրում հայտնաբերվել են ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի կոտրված դետալներ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ավելին՝ այստեղ