Ուժեղ քամիների պատճառով երկար ժամանակով որոշ համայնքների ջրամատակարարումը կդադարեցվի
Ուշադրության կենտրոնում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ուժեղ քամիներով պայմանավորված ընդհատվել է Լճաշեն պոմպակայանի էներգասնուցումը, որի հետևանքով՝ ս.թ. մարտի 4-ին ժամը 14.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի,
Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի:
Ավելին՝ այստեղ