Արտակարգ իրավիճակ. Տիգրանաշեն-Ելփին ճանապարհին 200 մեքենաներ չեն կարողանում առաջ գնալ
Ուշադրության կենտրոնումԱրդեն 1.5 ժամից ավելի է, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ Տիգրանաշենի ոլորաններից մինչև Վայոց Ձորի մարզի Ելփինի վարչական տարածք մոտ 200 տրանսպորտային միջոցներ չեն կարողանում շարժվել, քանի որ ուժեղ բուքը իր սև գոծն է անում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ճանապարհը սպասարկող ճանշինականները վաղ առավոտից հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են կատարում. ճանապարհը բացում են, սակայն բուքը վայրկյանների ընթացքում ճանապարհը փակում է ձյան շերտով։
Կայքի հայտնում է, որ մեծ թվով ավտոմեքենաների անվադողերն ամառային են, ինչն էլ ավելի է դժվարացնում նրանց կողմից երթևեկը։ Խցանումն անցնում է մոտ 5 կմ-ը, ինչի պատճառով էլ ժողովրդին հայտնի «Երասխի կալցևոյից» մինչև Ելփին մոտ 20 կմ երթևեկությունըը դադարեցվել է։
Տեղի ճանշինականները մեծ թափով աշխատում են, որպեսզի ճանապարհը շուտ բացվի: Վայոց Ձորի մարզի Ելփինի տարածքում, քաղաքացիների անվտանգությունից ելնելով, ճանապարհը նույնպես փակվել է։