Ամերիկյան կինոակադեմիան կփոխի իր կազմն անվանակարգորդների հետ կապված իրադրության պատճառով
ՄշակույթԿինոարվեստների ամերիկյան ակադեմիան կիրականացնի զգալի փոփոխություններ, որոնք կապված են «Օսկար» մրցանակի անվանակարգերի շուրջը ծագած սկանդալի հետ: Ճյուղի բազմաթիվ ականավոր ներկայացուցիչների դժգոհության համար առիթ Է ծառայել այն հանգամանքը, որ այս տարվա դերասանական անվանակարգերում 20 հավակնորդների թվում ոչ մի ա ֆրոամերիկացի չկա: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հունվարի 18-ին համապատասխան հայտարարությունն արել Է ամերիկացի կինոակադեմիկոսների նախագահ Շերիլ Բուն Այզեքսը:
«Սա բարդ, բայց կարեւոր խոսակցություն Է, եւ եկել Է մեծ փոփոխությունների ժամանակը: Ակադեմիան արմատական քայլեր կձեռնարկի իր անդամների կազմի փոփոխման համար»,- հայտնել Է Այզեքսը:«Առաջիկա օրերին եւ շաբաթներին մենք կանցկացնենք անդամության համակարգի գնահատում, որպեսզի մեր կազմում այդքան անհրաժեշտ բազմազանություն մտցնենք 2016 թվականին եւ հետագա տարիներին»,- հավելել Է Ակադեմիայի նախագահը:
«Օսկարի» հանձնման արարողությունը հունվարի 18-ին սպառնացել են բոյկոտել, մասնավորապես, ամերիկյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներ՝ պրոդյուսեր եւ դերասան Սփայք Լին եւ դերասանուհի Ջադա Փինքեթ Սմիթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: