Ինչ նվազագույն ակնկալիքներ ունի Կիեւը այսօր տեղի ունենալիք ռուս-ուկրաինական բանակցություններից
Ուշադրության կենտրոնումՌուս-ուկրաինական՝ այսօր տեղի ունենալիք բանակցություններում ուկրաինական կողմը ներկայացնող պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան հայտարարել է, որ բանակցությունները մտադիր են սկսել երկուս ժամից։
Պատվիրակության մեկ այլ անդամ Միխայիլ Պոդոլյակն էլ ասել է, որ ուղղաթիռով արդեն մեկնում են բանակցությունների վայր։ Խոսելով բանակցություններից ունեցած ակնկալիքների մասին՝ նա ասել է, որ նվազագույն ակնկալիքը մարդասիրական միջանցքների բացումն է, իսկ մնացածն արդեն ըստ հանգամանքների։