Նոր մանրամասներ Ժիրինովսկու առողջական վիճակի մասին
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի ԼԴ կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Քաղաքական գործիչը շարունակում է մնալ միացված արհեստական շնչառական սարքին։ Սակայն եղած տեղեկությունների համաձայն թթվածին Ժիրինովսկուն տալիս են փոքր քանակներով, քանի որ նա ի վիճակի է ինքնուրույն շնչել։
Հայտնի է նաեւ, որ նա գտնվում է գիտակցության մեջ։ Մասնագետները նշել են, որ նրա վիճակում առկա է ակնհայտ դրական դինամիկա եւ անալիզները գտնվում են նորմայի սահմաններում։