Թուրքիան խախտում է Եգիպտոսի կայունությունը
ՄիջազգայինԵգիպտոսի արտաքին գործերի նախարար Սեմիհ Շուքրուն Թուրքիային մեղադրել է իր երկրի ներքին գործերին միջամտելու մեջ` հերքելով լուրերն այն մասին, որ Եգիպտոսը վերականգնել է Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու բանակցությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, եգիպտական El Vatan թերթին տված հարցազրույցում Շուքրուն ասել է. «Թուրքիան չի հետեւում այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու միջազգային կանոններին: Թուրքիան մեր ներքին ահաբեկիչների հետ համագործակցելու միջոցով Եգիպտոսի կայունությունը խախտելուն ուղղված հավաքներ է անցկացնում: Այդ հարցում մենք բազմաթիվ անգամ զգուշացրել ենք Անկարային, սակայն, այդ երկրի հետ որեւէ բանակցային գործընթաց առկա չէ»:
Նա ասել է, որ թեեւ Լիբիայի եւ Սիրիայի խնդիրներով հավաքներում հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Մեւլութ Չավուշօղլուի հետ, սակայն իրենք փոխադարձ հարաբերությունների հետ կապված հարցեր չեն քննարկել: