Պուտինը նոր նախագիծ է ներկայացրել
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը նախատեսում է «համակարգող պետության» հայեցակարգի ներդրում, որի հովանու ներքո կձևավորվեն խաղաղապահ ուժեր՝ մասնակցելու ՀԱՊԿ գործողություններին։ Տեքստը տեղադրված է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում։
«Արձանագրությունը ներկայացնում է «համակարգող պետության» հայեցակարգը և նախատեսում է, որ նրա հովանու ներքո ստեղծվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժեր (ՀԱՊ)՝ օգտագործելու ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում», - ասվում է բացատրական գրության մեջ։
Ավելին՝ այստեղ