Apple-ը հայտարարել Է App Store-ում հավելվածների գների բարձրացման մասին
ՀասարակությունApple-ը հայտնել Է իր App Store Էլեկտրոնային խանութում հավելվածների գները բարձրացնելու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, գները կբարձրացվեն Ռուսաստանում, Իսրայելում, Կանադայում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում:
Հավելվածների եւ դրանց ներսում գնումների գները կավելացվեն առաջիկա 72 ժամվա ընթացքում: Դրանք կաճեն միջին հաշվով 20 – 25 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: