ՆԳ նախարարությունն անցել է ուժեղացված ծառայության․ պատճառն ուկրաինական օպերացիան է
Ուշադրության կենտրոնում
Ռուսաստանում ՆԳ նախարարությունն անցնում է ուժեղացված ծառայության։ Պատճառը Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությունն է։
Համաձայն տարածված պաշտոնական տեղեկատվության, խոսքը գնում է ինչպես տեղամասային լիազորների ծառայությանը, այնպես էլ կիբերհանցագործությունների դեմ պայքարով զբաղվող ստորաբաժանումներին։
Նախարարությունից տեղեկացրել են, որ ՆԳ նախարարության աշխատակիցները սկսել են հանգստյան օրերին իրականացնել հերթապահություն։