ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է
Ուշադրության կենտրոնումՌԴ ԶՈւ-ն գերճշգրիտ զինատեսակներով շարքից հանել է Կիևի Լիսայա Գորա շրջանում գտնվող պահեստային տեխնոլոգիական ռադիոհեռուստատեսային կենտրոնը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նաև նշվել է, որ Կիևի Լիսայա Գորա շրջանում տեխնոլոգիական ռադիոհեռուստատեսային կենտրոնի ոչնչացման ժամանակ զոհեր և բնակելի շենքերի ավերածություններ չեն եղել։
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում խոցվել է 1612 օբյեկտ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ավելին՝ այստեղ