Ռուս բանկիրը խոստացել է 1 միլլիոն դոլար Պուտինի գլխի դիմաց
Ուշադրության կենտրոնումՌուս բիզնեսմեն՝ Ալեքսանդր Կոնանիխին, ով ներկայիս դրությամբ բնակվում է ԱՄՆ-ում, պարգևատրում է խոստացել այն սպային, ով կձերբակալի Նախագահ-ահաբեկչին: Դատելով այն նկարը, որը հրապարակել է Կոնանիխինը, նա պատրաստ է վճարել նաև Պուտինի սպանության դիմաց։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Խոստանում եմ վճարել այն սպային, ով կձերբակալի Պուտինին ռուսական և միջազգային օրենսդրությամբ ռազմական հանցագործության համար։
Պուտինը Ռուսաստանի նախագահը չէ, քանի որ նա իշխանության է եկել Ռուսատանի բազմաբնակարան շենքերի պայթեցման հատուկ գործողության ժամանակ, իսկ հետո կոպտորեն խախտել է սահմանադրությունը՝ չեղարկելով ընտրությունները և սպանելով իր հակառակորդներին: Որպես էթնիկ ռուսաստանցի և Ռուսաստանի քաղաքացի՝ ես իմ պարտքն եմ համարում Պուտինի ապաազգայնացումը։ Ես շարունակելու եմ օգնել Ուկրաինային իր հերոսական պայքարում»։