Ռուսլան Կորյանը տեղափոխվել է Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիա»
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը կարիերան կշարունակի Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» կազմում:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, այդ մասին Sportbox-ին հայտնել է Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Սերգեը Պերեդնյան: 2015 թ-ից Կորյանը հանդես էր գալիս Վլադիվոստոկի թիմում:
Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա հարձակվողը 10 խաղում խփել է 3 գոլ:
Խաբարովսկի թիմի գլխավոր մարզիչը ներկայումս Ալեքսանդր Գրիգորյանն է:
«ԲՄԱ-Էներգիան» այժմ հավաք է անցկացնում Սոչիում, նախատեսվում է, որ հունվարի 26-ին թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի Երեվանի «Արարատի» հետ: