Սկանդալային հայտարարություն Ուկրաինայից
Ուշադրության կենտրոնումՈւկրաինան չի բացառում, որ Բելառուսի վրա կանխարգելիչ հարվածկհասցնի, քանի որ կան տարածքներ, որտեղ տեղակայված են ռուսական զորքերը, երեքշաբթի ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է կանխարգելիչ հարված հասցնել Բելառուսին, նա ասել է․«Անհրաժեշտության դեպքում, եթե Գերագույն գլխավոր հրամանատարը որոշում կայացնի դրա մասին»։ Բելառուսի զինված ուժերը չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին և չեն պատրաստվում դա անել ապագայում, երեքշաբթի հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի նիստում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ:
Ավելին՝ այստեղ