Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան


Մեծամորի հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված հսկա կարասները վերականգնվել են

Հասարակություն

Մեծամորի հնագիտական պեղումների ընթացքում 2013 թվականին հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբին հաջողվել է բացել վաղ երկաթի դարաշրջանին (մ.թ.ա. XI-IX դդ.) վերաբերող բնակարան, որը հրկիզվել էր բնակավայրի գրոհի ժամանակ և այրվող տանիքը փլվել էր՝ իր տակ թողնելով ամբողջ սենյակը:  Պեղման ընթացքում ի հայտ են եկել  5 հսկա կարասների բեկորներ, որոնք նույնությամբ  մնացել էին իրենց տեղում  (in situ): Հետաքրքրական է,  որ բոլոր կարասների տակ դրված են եղել տուֆից պատրաստված սկավառակաձև պատվանդաններ: Ըստ ամենայնի, դա որոշակի ծիսական արարողությունների իրականացման սենյակ է եղել, քանի որ նրա արևմտյան պատի տակ բացվել է տուֆից պատրաստված օջախ՝ մոխրի մնացորդներով, դրա առջև էլ հարավից հյուսիս դասավորված են եղել կարասները: Սենյակը, ամենայն հավանականությամբ, այրվել է մ.թ.ա. VIII դարում՝ ուրարտական զորաջոկատների Արարատյան դաշտ ներխուժման ժամանակ:

Կարասների բեկորները դուրս հանելուց, խմբավորելուց և մաքրելուց հետո է միայն պարզ դառնում, թե ինչ խեցեղենի կտորներ են հայտնաբերվել: Մաքրելուց և տեսակավորելուց հետո խեցեղենի բեկորները պեղավայրից տեղափոխվել են ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիա, որտեղ գտածոները ենթարկվել են քիմիական մաքրման, ապա լվացվել ջրով: Դրանից հետո է միայն պարզ դարձել, որ գերակշռում են հիմնականում երկու կարասի բեկորները, դրանք էլ հավաքվել և վերականգնվել են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը:

Կարասներից մեկի 156, մյուսի՝ 130 բեկորները հավաքելու համար ՊՈԱԿ-ի Վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչից մի քանի ամսվա քրտնաջան ու համբերատար աշխատանք է պահանջվել: Տիգրան Զաքյանի խոսքով` սկզբում հավաքվել է կարասի հատակը և միայն աշխատանքի ընթացքում է պարզվել, որ բազմաթիվ պակաս բեկորներ կան: Ըստ երիտասարդ վերականգնողի` առաջին տարին հավաքված կարասը դեռ ամբողջական չի համարում ու պակաս բեկորները այլ նյութով չեն փորձում փոխարինել, մինչև հաջորդ պեղումները, քանի որ չի բացառվում, որ հետագայում նույն բնակավայրի պեղումներից հայտնաբերվեն պակա ս կտորները:  Միայն այս տարվա պեղումներից հետո է Տիգրան Զաքյանը որոշել ամբողջացնել 2013 թվականին գտնված կարասի բեկորները և բացակա կտորները փոխարինել գիպսով, ապա համապատասխան գունավորում տալ:

Ըստ երիտասարդ վերականգնողի` մի քանի հազար տարվա պատմություն ունեցող իրերի հետ առնչվելու հնարավորությունը  նախևառաջ հպարտության զգացողություն է առաջացնում.  «Սկզբում, երբ հայտնաբերվում է խեցեղենը, անհասկանալի է, թե ինչի հետ գործ ունես՝ սափորի, կճուճի, թասի, կարասի թե այլ իրի, բայց միևնույնն է, ուրախության, հպարտության ու նաև մեծ պատասխանատվության  զգացողություն ես ունենում… Բառերով դժվար է փոխանցել: Հպարտ ես, որ առնչվում ես  պատմության տարբեր շերտերի հետ, որ հենց քեզ է տրված բեկոր առ բեկոր հավաքել ու ամբողջացել, ապա սերունդներին փոխանցել մի քանի հազար տարվա պատմություն ունեցող այս կամ այն իրը: Դու կարծես թե երկրորդ ծնունդ ես պարգևում  հին աշխարհի պատմության, մշակույթի, կենցաղի մասին վկայող իրերին»:

Կարասների իրանին հանդիպող հորիզոնական, վերադիր գոտիները հատուկ նպատակով են արված, քանի որ նման մեծ կարասները պատրաստվել են մաս առ մաս և իրար ամրացնելիս կարերի հատվածներում նման հորիզոնական գոտիներ էին դրվում, սա կարը թաքցնելու և կարասը ամրացնելու հին հնարք է: Ավարտուն տեսք ստանալուց հետո կարասները կցուցադրվեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Երիտասարդ վերականգնողը վստահ է. գտնված երկու կարասները առանձնահատուկ տեղ են ունենալու արգելոց թանգարանում, քանի որ տվյալ ժամանակաշրջանը ներկայացնող այդ ձևի և չափսի կարասներ չկան թանգարանում: Նման կարասեր հանդիպում են Կարմիր բլուրի մինչուրարտական բնակավայրի, Դվինի երկաթեդարյան բնակատեղիի և Ծիծեռնակաբերդի երկաթեդարյան հնավայրի պեղումներից:

«Վերականգնողի մյուս ոգևորությունն այն է, երբ քո վերականգնած իրը ցուցադրվում է թանգարանում և իր շուրջ հավաքում բազմաթիվ հետաքրքրասերների: Մարդիկ հնարավորություն չունեն դիպչելու հազարամյակների պատմություն ունեցող թանգարանային առարկաներին, իսկ վերականգնողը դրանց հետ անմիջանականորեն առնչվողն է: Իմ աշխատանքը կարծես կամուրջ է անցյալի ու ներկայի միջև… Հենց դա է հպարտության ամենամեծ պատճառը»,-զրույցը երզրափակում է ՊՈԱԿ-ի Վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչ Տիգրան Զաքյանը:

Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր էՀարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՏորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին
Ամենադիտված