Ուկրաինայի պաշտպանության նախարարը զգուշացրել է
Ուշադրության կենտրոնումՈւկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը զգուշացրել է, որ հակառակորդը ապատեղեկատվություն է պատրաստում երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հանձնվելու մասին և հերքել է դա։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի ուկրաինացիներ, 128 ժամ պաշտպանություն,
Ըստ տեղեկությունների՝ ռուս զավթիչները պատրաստվում են մոտ ապագայում լայնամասշտաբ տեղեկատվական-հոգեբանական օպերացիա սկսել։ Դրա նպատակն է ստի միջոցով կոտրել ուկրաինացիների և ուկրաինական բանակի դիմադրությունը։
Նախատեսում են կապի ընդհատումներ կազմակերպել։ Դրանից հետո զանգվածաբար կեղծ լուրեր են տարածվելու այն մասին, որ Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունն իբր համաձայնել է հանձնվել։
Այս կեղծիքը «հաստատելու» համար կտարածվեն իբր ստորագրված «փաստաթղթեր», ինչպես նաև կտեղադրվեն կեղծ տեսանյութեր։
ՍՈՒՏ Է։ Չսպասեք, չի ստացվի հանձնվել։ Միայն հաղթանակ»։
Նախարարը հրապարակել է իր լուսանկարը քաղաքի կենտրոնից՝ հորդորել չհավատալ ֆեյքերին, զգուշացնել բոլորին, ում կարող են։ Երկրի ղեկավարությունը մնում է մայրաքաղաքում և շարունակում է աշխատել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ավելին՝ այստեղ