Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ուղերձը․ «Ռուսական զորքերը մոտենում են»
Ուշադրության կենտրոնումԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեսաուղերձ է հղել ու ասել հետևյալը․ «Ընկերներ, hարգելի կիևցիներ. Հակառակորդը մայրաքաղաքին ավելի ու ավելի մոտ է կենտրոնացնում ուժերը։ Գիշերը ռուսները գնդակոծել են Սպիտակ եկեղեցին, մարտերը շարունակվել են Բուչայում և Գոստոմելում։ Մենք պատրաստվում ենք և պաշտպանելու ենք Կիևը։ Ես կոչ եմ անում բոլոր կիևցիներին չկորցնել ինքնատիրապետումը, մի հավատացեք ապատեղեկատվությանը, թշնամին ուկրաինացիներին ջարդելու համար շատ ստեր է տարածում։ Վստահեք միայն պաշտոնական ռեսուրսներին: Կիևը կանգնած է և կկանգնի, պայքարելու ենք»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ավելին՝ այստեղ