Թուրքիան չի սպասի աղետի. Էրդողան
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել Թուրքիային վերաբերվել նույնպես, ինչպես Ուկրաինային՝ առանց սպասելու «մինչև պատերազմն իրենց էլ կհարվածի»։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։
«Նույն զգայունությունը ցույց տվեք Թուրքիայի նկատմամբ, ինչը տեսնում ենք Ուկրաինայի հանդեպ։ Մենք ծափահարում ենք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Եվրախորհրդարանում, շատ լավ է։ Դրա համար աղետ անհրաժեշտ եղավ․․․ Թուրքիան չի սպասի աղետի», – ասել է Էրդողանը։
«Թուրքիան կլինի՞ ձեր օրակարգում, երբ ինչ-որ մեկը հարձակվի մեզ վրա», – Էրդողանը հարց է ուղղել Եվրամիությանը։
Ավելին՝ այստեղ