Դիրաբեքիրի Սուր գավառում թուրք զինվոր է զոհվել
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի քրդաբնակ Դիրաբեքիր նահանգի Սուր գավառում, որտեղ շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը, չեն դադարում բախումները Քրդական բանվորական կուսակցության (PKK) և թուրքական զինված ուժերի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբե րականը:
Սուրում հունվարի 18-ի գիշերը քուրդ զինյալների դեմ իրականացվող գործողությունների ժամանակ PKK-ի զինյալները կրակել են թուրք զինվորների դեմ, ինչի հետևանքով մեկ զինվոր մահացել է: